Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթի ենթարկեց Թրամփին, հերթը Սենատինն է

Այսօր՝ Երևանի ժամանակով 5:15-ին, Ներկայացուցիչների տանը քվեարկության դրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու օրենսդրական նախագիծը:

Քանի որ Թրամփին միանգամից երկու մեղադրանք էր առաջադրված, կազմակերպվեց երկու առանձին քվեարկություն: Առաջին հոդվածին կողմ քվեարկեց 230 կոնգրեսական, դեմ՝ 198-ը: Երկրորդի պարագայում կողմ ձայների թիվը 229 էր, դեմ՝ 198-ը:

Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների պատմության մեջ երրորդ նախագահը՝ Էնդրյու Ջոնսոնից (1868թ.) և Բիլ Քլինթոնից (1998թ.) հետո, որը Կոնգրեսի կողմից իմփիչմենթի ենթարկվեց:

Այժմ նրա ճակատագիրը պետք է որոշվի 2020-ի հունվարին՝  Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, և անհավանական է, որ դեմոկրատները կարողանան հաջողության հասնել:

Ինքը՝ Թրամփը, իմանալով քվեարկության արդյունքների մասին, Միչիգանում կայացած հավաքի ժամանակ հետևյալը հայտարարեց. «Նրանք ինձ ոչնչում չեն կարող մեղադրել: Իրենց պետք է իմփիչմենթ հայտարարվի: Բոլորի՛ն՝ հատ առ հատ»:

Սպիտակ տունն էլ հայտարարություն տարածեց, որում ասվում է, թե «նախագահ Թրամփը վստահ է, որ Սենատի լսումների ընթացքում լիովին կարդարացվի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում