Մարդու իրավունքների պաշտպանի համար անընկալելի է նոր Սահմանադրության շուրջ ընդդիմության ու իշխանության բանավեճը: Ըստ Անահիտ Մանասյանի, գործող Սահմանադրության նախաբանը հղում չի պարունակում Անկախության հռչակագրին, այլ՝ հիմնական նպատակներին: Մինչդեռ հռչակագրում այդ հիմնական նպատակները մի քանիսն են, որոնց մի մասն այլևս իրագործելի չեն: Օրինակ՝ հռչակագրում գրված է, որ զինված ուժերը կարող են օգտագործվել միայն Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ Հայաստանում Գերագույն խորհուրդ կոչվող պետական մարմին չկա: Օմբուդսմանը, ի դեպ, դժգոհ է իր աշխատակազմի շենքային պայմաններից:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:













