Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների ֆոնին Թուրքիայում բողոքի ակցիաներ են։ Ցուցարարները հավաքվել են Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության շենքերի դիմաց։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ցուցարարները վանկարկել են՝ «Հիջաբը Աստծո պատվիրանն է, այն չի կարելի արգելել», նրանք պահանջել են վերջ դնել Բաքվի նման գործելակերպին, չխախտել գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքը, նաև դժգոհություն հայտնել Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հետ կապված։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաներ են նաև Ադրբեջանում։ Ըստ ԶԼՄ-ների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման մեղադրանքով ձերբակալվածների թիվն անցել է 200-ը: Հաղորդվել է TikTok, Instagram և X սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակման մասին: Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին։ Անկարայից քննադատել են ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը կոչ է արել թուրքական կողմին չխառնվել երկրի ներքին գործերին։

Այս ֆոնին Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է, որ ադրբեջանական ավելի քան 100 կառավարական դոմեններ ենթարկվել են կիբեռհարձակման։ Դրա հետևանքով մի շարք պետական գործակալությունների կայքերի աշխատանքները խափանվել են։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում