Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Չինաստանի նախագահին

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սի Ծինփինի պատվին պաշտոնական ընթրիք է կազմակերպել, հյուրերի շարքում եղել են նաև տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներ։ Ընդունելության ընթացքում Թրամփն արծվի արձան է նվիրել Սիին՝ Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշը: Նա հայտարարել է՝ հասկանում է, որ ինքը և Սին տարբեր համակարգեր են ներկայացնում, սակայն երկու ժողովուրդները տասնամյակների կապեր ունեն:

«Մենք երբեք այսքան լավ հարաբերություններ չենք ունեցել։ Ամերիկացիներն ու չինացիները միշտ փոխանակվել են ապրանքներով, գիտելիքներով, սովորույթներով։ Սա եղել է նաև մեր երկկողմ առևտրի հիմքում: Միասին կարող ենք շարունակել կառուցել հարաբերություններ, որոնք կնպաստեն ապագա սերունդների բարգավաճմանը և անվտանգությանը», - նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Չինաստանի նախագահն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պայմանավորվել են կառուցողական հարաբերություններ ձևավորել և հասնել ռազմավարական կայունության: «Նախագահ Թրամփի հետ անկեղծ և խոր քննարկումներ ունեցանք և փոխըմբռնման հասանք բազմաթիվ հարցերի շուրջ: Սա նոր բովանդակություն և ուղեցույց է տվել չին-ամերիկյան հարաբերություններին», - շեշտել է Սին: Նա հավելել է՝ անցյալը հարկավոր է վերանայել, ինչը կարող է նոր հեռանկարներ բացել։Սա 2017 թվականից ի վեր Չինաստանի նախագահի առաջին այցն էր Միացյալ Նահանգներ։

Միջազգային այլ լուրեր՝

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©