Բացահայտվել են ՃՈ ավագ տեսուչի ապօրինությունները

ՎՎարդան Հովսեփյան

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։

Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ Գյումրու մեկ այլ բնակչի միջնորդությամբ վարորդական իրավունքի տրամադրման համար նախատեսված գործնական քննությունը դրական ստանալու համար նոյեմբերի 24-ին որպես կաշառք փոխանցել է 50 հազար դրամ։

Գումարը փոխանցելուց հետո քաղաքացին մասնակցել է գործնական քննությանը, որն ընդունել է ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի ավագ տեսուչը։

Վերջինս, գործելով քննության եկած անձի օգտին, առանց նրա կողմից տրանսպորտային միջոց վարելու գործնական քննության սահմանված նորմատիվ վարժությունները կատարելու, քննությունը գնահատել է դրական, ինչի արդյունքում քաղաքացին ստացել է վարորդական իրավունքի վկայականը։

Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել կաշառք տալու և ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ, և ՆԱՎ-ում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում