Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է

ԼԼիլիթ Ասատրյան

Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում