Այս պահից ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի պահապանն է. Թրամփ

ՏՏաթև Խաչատրյան

Հայաստանում Եվրամիության գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում: Արձանագրել են մեր արտգործնախարարությունը և ԵՄ առաքելությունը՝ կլոր-սեղան քննարկմանը, որը հյուրընկալել են փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։

Նշվել է, որ ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով առաքելությունը սերտորեն գործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։ Տեղի է ունեցել նաև քննարկում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ:

Եվրամիության խորհրդի որոշումը և միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորություններ Սյուզաննա Չրաղյանն է ներկայացնում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում