Ուկրաինան և Շվեդիան նոր ռազմական գործարք են կնքել

ՔՔրիստինե Ոսկանյան

Ուկրաինան և Շվեդիան համաձայնագիր են ստորագրել 16 Gripen E կործանիչ գնելու վերաբերյալ։ Կիևին կործանիչների մատակարարումը կսկսվի 2029 թվականի սկզբին։ Ինքնաթիռների գնումը կֆինանսավորվի Եվրամիության վարկի միջոցով՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ: Ուկրաինան կստանա ինքնաթիռի համար անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև տեխնիկական և լոգիստիկ աջակցություն։ Իսկ 2027 թ. սկզբին Կիևը արդեն որպես ռազմական օգնություն Շվեդիայից կստանա 16 Gripen C/D կործանիչ։

Զուգահեռ շարունակում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները: Ուկրաինական ուժերը հայտնել են Պենզայում «Ռոսկոսմոս»-ի կազմի մեջ մտնող ձեռնարկությանը հարվածելու մասին: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ հարված է հասցվել Ուֆայում նավթավերամշակման գործարանի՝ առաջնագծից 1300 կմ հեռավորության վրա:

Ռուսական կողմն էլ հարվածել է Դնեպրոպետրովսկում մի քանի լցակայանի: Զոհվել է 1 կին, 3-՝ վիրավորվել: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ռուսական հարվածներից Խերսոնում կա 3 զոհ: 2 մարդ զոհվել է Զապորոժիեում, 36-ը՝ վիրավորվել: Սումիում էլ կա 21 վիրավոր:


Միևնույն ժամանակ Ռուսաստանում շարունակվում են վառելիքի հետ կապված խնդիրները: Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, սակայն կկարգավորվի: Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում