Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը

ԼԼիլիթ Ասատրյան

Հունիսի 14-ի երեկոյան՝ ժամը 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանիվից ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Արտաշատի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ Հովտաշենում գտնվող գյուղմթերքի շուկայի տարածքում տուժած երիտասարդն ու նրա համագյուղացիները վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, և այդ ընթացքում 34-ամյա համագյուղացին, նստելով «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենան, վարել ու վրաերթի է ենթարկել 30-ամյա տուժածին և դիմել փախուստի։  

Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին 34-ամյա հովտաշենցին ներկայացել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ձերբակալվել։

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 8 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, նրանցից 4-ը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում