Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ԼԼիլիթ Ասատրյան

Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայելու ապակիների գողության հերթական ահազանգը Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» հայելիների ապակիներն ու թողել տելեգրամյան հասցեի հղում։

Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։ 

ՆԳՆ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում