Ոստիկանները բացահայտել են Արևաբույրի նախկին ու ներկա համայնքապետերի ապօրինությունները

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-2019 թվականները Արևաբույրի համայնքապետարանում պահակ են ձևակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի: Պահակի պարտականությունները կատարել է ներկայիս համայնքի ղեկավարի պապը, որը ստացել է աշխատավարձ և ստորագրել է համայնքապետի կնոջ փոխարեն պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաճախելիության մատյանում:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2011-ից մինչև 2015 թ. երեք անգամ կազմել և սոցիալական աջակցության տարածքային գործակալություն է ներկայացրել կեղծ տեղեկանքներ, իբր ներկայիս համայնքապետի կինը Արևաբույրի համայնքապետարանի աշխատակից է և գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքների հիման վրա ներկայիս համայնքապետի կինը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, հաշվառվել է սոցիալական աջակցության տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և երեք երեխաներից յուրաքանչյուրի համար ստացել ինչպես ծննդօգնության միանվագ, այնպես էլ երկու տարի` յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված գումարները:

Ըստ նախնական տվյալների` արդյունքում Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպեսև համայնքապետարանի դրամական միջոցները հափշտակելու նպատակով, կազմել և ստորագրել են ներկայիս համայնքապետի կնոջն աշխատանքի ընդունելու, արձակուրդ տրմադրելու, աշխատավարձ դուրս գրելու համար կեղծ փաստաթղթեր:

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում