Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին

ՄՄարո Թարվերդյան

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, երկարատև դրիֆթ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Պարզվեց նաև, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենան վարել է՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Նախապատրաստված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում