Շուտ չենք հեռանալու Իրանից. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկն ինձ չի գոհացնում՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար չվերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները, սակայն այդ տարբերակը դեռ օրակարգում է:

«Այժմ բանակցություններ ենք վարում հեռախոսով: Առաջընթաց կա, բայց վստահ չեմ, որ գործարքի կհասնենք: Լուրջ անհամաձայնություններ կան: Նրանք չունեն ղեկավարություն, կառավարման համակարգում խառնաշփոթ է»,- մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հաղթանակի ճանապարհի կեսին են: Նա կրկնել է՝ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Թրամփը հավելել է, որ Իրանում հակամարտության դադարեցումից հետո պատրաստվում է նավատորմ ուղարկել Կուբա:

«Սակայն շուտ չենք հեռանալու Իրանից, մենք չենք ցանկանում՝ ամեն ինչ կրկնվի»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ մեկնաբանել է Իրանի ծովային շրջափակումը, շեշտել՝ այն կշարունակվի, քանի դեռ Թեհրանը սահմանափակում է Հորմուզի նեղուցով նավագնացությունը:

«Պետք է վերադառնանք մինչև փետրվարի 27-ը եղած իրավիճակը»,- նշել է Սքոթ Բեսենթը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում