Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

ԴԴիանա Գասպարյան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր էջում անդրադարձել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը, որը կայացել է ապրիլի 28-ին Կարսում: Թոմ Բարաքը ողջունել է տնտեսական կապերի և ժողովուրդների միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված՝ Հայաստանի և Թուրքիայի քայլերը։

«Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության զարգացման համար։ Կարս-Գյումրի երկաթգիծը կենսական կարևորության առևտրային և տարանցիկ կապ է, որը միավորել է տարածաշրջանը ավելի քան մեկ դար՝ մինչև վերջին գնացքը հատել է Թուրքիա-Հայաստան սահմանը 1993 թվականի հուլիսին»,- մանրամասնել է դեսպանը։

Թոմ Բարաքի խոսքով՝ այս առաջընթացն արտացոլում է «Թրամփի ուղու» և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պատմական գագաթնաժողովի շրջանակներում առաջ քաշված տեսլականը:

«Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համապատասխանում է տարածաշրջանում կայունության և բարգավաճման՝ նախագահ Թրամփի հանձնառությանը»,- եզրափակել է դեսպանը։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում