Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆ

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև Գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում՝ ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Մենք ծառայություն ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, նաև ակտիվորեն համագործակցում ենք Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։ Անհրաժեշտության դեպքում արագ արձագանքում ենք և մոտենում նշված վայր»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ծառայության տեսուչ Զեփյուռ Զոհրաբյանը։

Նոր մոտեցման հիմքում թիրախային և համապարփակ վերլուծություններն են, նպատակը՝ կանխարգելիչ աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու հնարավոր միջադեպերին արագ արձագանքումը։

«Հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ՝ եղանակային պայմանները, բուհերում դասերի վերսկսելը, դասամիջոցները, որոնց արդյունքում իրականացվել են ծառայություն իրականացնող վերակարգերի տեղորոշման փոփոխություններ, վերակարգերի քանակի ավելացում բուհերում և հարակից զբոսայգիներում»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:

Հերթափոխի ընդունումն ազդարարվում է հրահանգավորմամբ․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ծանոթանում են նախորդ օրվա օպերատիվ իրավիճակին, ստանում համապատասխան հանձնարարականներ և դուրս գալիս երթուղիներ։

«Գվարդիայի ծառայողները անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունից անմիջապես կապ են հաստատում մյուս ծառայողների հետ»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատարի տեղակալ Միքայել Այվազյանը։

Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայողների մշտական ներկայությունը թույլ է տալիս ոչ միայն կանխել միջադեպերի զարգացումը, այլև վաղ փուլում չեզոքացնել դրանց առաջացման ռիսկերը։

«Համագործակցությունը գնահատում եմ լավ, որովհետև անմիջական կապի մեջ ենք․ առավոտյան հեռախոսահամարներով փոխանակվում ենք, նույնը կատարվում է երկրորդ հերթափոխով՝ ժամը 16․00-ին»,- նշել է ԵՊՀ անվտանգության ծառայության պետ Արմեն Օհանյանը։

Թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից՝ նոյեմբերի 1-ից մինչ օրս, ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք և արձանագրել 30 իրավախախտում։

«Հետևողականորեն շարունակելու ենք մեր աշխատանքը և կատարված վերլուծությունների հիման վրա հնարավոր է կատարենք նոր վերաբաշխումներ։ Մոտեցումը միատեսակ չէ. այն ձևավորվելու է ստեղծված օպերատիվ իրավիճակի հիման վրա»,- նշել է Էդգար Պետրոսյանը:

Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության գվարդիան շարունակելու է մշտադիտարկումն ու երթուղիների ընդլայնման քաղաքականությունը՝ կանխարգելելու և արձագանքելու ցանկացած միջադեպի՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում