Քրեական ոստիկանները բացահայտել են Romantic scam մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի

ԿԿարմեն Ղուկասյան

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ ահա, մարտի 17-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։

Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբեռհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։

Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով՝ օգտագործելով թվային տիրույթում հայտնի «Romantic Scam» մեթոդը։

Հանցավոր այս մեխանիզմի հիմքում հոգեբանական ներազդման և թվային խաբեության համադրումն էր։ Այլ կեպ ասած՝ խմբի անդամները, թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը, ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաև «Telegram» և «WhatsApp» հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։

Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին «Telegram» հավելվածի տարբեր զրուցարաններում։ Շահելով քաղաքացիների վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ՝ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում, չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները։

Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:

Ներկայումս իրականացվում են վարույթային գործողություններ՝ հանցավոր գործունեություն իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում