Իրազեկումների և վարչարարության արդյունքում վարորդները դրսևորել են պատասխանատու վարքագիծ. ՆԳՆ ծառայությունների ուժեղացված հսկողության արդյունքները

Ինչպես հայտարարվել էր՝ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումներից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։

24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել Փրկարար ծառայությունը:

Քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել է հերթապահություն:

Փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու:

Միաժամանակ՝ հունվարի 1-7-ը, պարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ինը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։

Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ սթափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։

Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում: Պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ինը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր:

Այս պատկերը ցույց է տալիս, որ ինչպես ՆԳ նախարարության կողմից պարբերաբար իրազեկումների, այնպես էլ Պարեկային ծառայության վարչարարության արդյունքում՝ վարորդները հիմնականում դրսևորել են պատասխանատու վարքագիծ՝ սահմանված ժամկետում փոխարինելով անվադողերը։

Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները համագործակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի ու մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են տրամադրել գործընկերներին։

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

Ոստիկանները խողովակներ գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ոստիկանները խողովակներ գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©