2025 թ. 9 ամիսների հաշվարկով ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ. ՆԳ նախարար

ԿԿարմեն Ղուկասյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով  հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությունը, հայտնեց՝ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունեն լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ:

Սարգսյանը պարզաբանեց՝ այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 2023-ին, նաև նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 2025-ի 9 ամիսների կտրվածքով ունեցել են բացահայտումներ, և ըստ այդմ՝ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով:

«Օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 391 դեպքով, զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերն են, աճը՝ 249 դեպքով»,- ասաց ՆԳ նախարարը:

Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0,7 տոկոսով:

«Այսինքն՝ ունեցել ենք կրկին ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հիմնական արձանագրում, որը կազմել է 85,7 տոկոս: Իրականացված աշխատանքների արդյունքում պիտի նաև փաստեմ, որ նաև աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ ընդհանուր առմամբ 3,5 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով այս թիվը կազմել է 9,9 տոկոս, ծանրերով՝ 5,8 տոկոս»,- հայտնեց ՆԳ նախարարը:

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում