Հայտնաբերվել են 416 ոչ սթափ վարորդներ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

ԼԼիլիթ Ասատրյան

Հոկտեմբերի 20-27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 1144, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 457, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 157 և 1984 այլ իրավախախտում։ 184 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 206-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 96-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 79 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13799 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 285 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ոչ սթափ 236 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 450, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 53, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3281, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 171, վարելու ընթացքում ծխելու՝ 441, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 597, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 86, արագության գերազանցման՝ 2368 և 3612 այլ իրավախախտում։ 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 862-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 889-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 25 բեռնատար, 181-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 48 անձ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում