«Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբական ու ֆիզիկական անձանց, ինչի արդյունքում հավաքագրվել է 25․000․000 դրամ՝ խախտվելով պետության ու կազմակերպությունների օրինական շահերը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վարչական շրջանի ղեկավարի գիտությամբ, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով աշխատակազմի որոշ պաշտոնատար անձանց կողմից հիմնադրամի դրամարկղից կանխիկ գումարներ ստանալու համար կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, հիմնադրամի դրամարկղից ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված գումարները, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ընդհանուր 3․318․000 դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում