4 մլրդ 171 մլն դրամի գույք ու դրամական միջոց է վերադարձվել ՀՀ-ին վերջին 8 ամսում. դատախազություն
Վերջին 8 ամսում դատախազությունը պետությանը գույքերի վերադարձման պահանջով 183 հայց է ներկայացրել դատարան: Արդեն վերադարձվել է 4 միլարդ 171 միլիոն դրամի գույք ու դրամական միջոց: Միայն 4 գույք Ծաղկաձորում է, ևս 6 հողատարածք՝ Երևանում: Դատական ակտերից մեկով էլ Իջևան համայնքին է վերադարձվել զբոսայգու 5 հողատարածք: Պարզվել է, որ 16 անձի կառուցապատման իրավունք է գրանցված ամբողջ զբոսայգու տարածքում:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում։













