Էրդողանը և Ալ-Շարաան քննարկել են սիրիացի քրդերի զինաթափման հարցը

ՎՎահե Դավթյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը և թուրքական հետախուզական գործակալության ղեկավարը: Սիրիական պատվիրակության կազմում է եղել պաշտպանության նախարարը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` Ալ-Շարաայի և Էրդողանի քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է սիրիացի քրդերի զինաթափման և սիրիական պետության կազմում ինտեգրման հարցը:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում