Համացանցում հրապարակված տեսանյութի հետքերով․ Երևանի պարեկները հայտնաբերել են կարգազանց վարորդին

ԴԴիանա Գասպարյան

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում