Պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման գործընթացը

ԼԼիլիթ Ասատրյան

2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Այսուհետ, հարկային հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես՝ ռիսկային և ոչ ռիսկային: Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները տնտեսվարողի միասնական հաշվին կմուտքագրվեն ինքնաշխատ․ հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու։ Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված «Մարում/Վերադարձ» էջում համապատասխան նշում կատարի՝ այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Գումարը հարկատուն կարող է օգտագործել այլ հարկային պարտավորությունների մարման համար։ Իսկ եթե Կառավարության սահմանած չափանիշներով այդ գումարը ռիսկային է, ապա միասնական հաշվին գումարի փոխանցումը կիրականացվի միայն տնտեսվարողի դիմումի հիման վրա իրականացվող ուսումնասիրության և  համապատասխան եզրակացության հիման վրա։

Փոխվել է նաև ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ գումարների հաշվանցման կարգը, մինչդեռ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025թ. հունվարի մեկից ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացվել ներմուծման օրը ներառող ամսում և նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել են այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը և վճարվել է ներմուծման ԱԱՀ-ի գումարը։ Սակայն եթե ներմուծման ամսում տնտեսվարողը վերոնշյալ երկու պահանջը չի կատարել, ապա այս դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացնել հաջորդ ամսում, այսինքն՝ տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե, իհարկե, մինչև այդ ամսվա 20-ը վճարել է ԱԱՀ-ն և ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր։

Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյուքնում տնտեսավորները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերն ու ժամանակը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում