Ամփոփվել է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հիմնադրած բիզնեսների զարգացմանն աջակցող ծրագիրը

ԼԼիլիթ Ասատրյան

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների արդյունքում ձևավորված ներուժն առավել նպատակահարմար օգտագործելու հնարավորություն է։ Համադրելով տարբեր երկրներում ծրագրի առանձնահատկությունները՝ փոխնախարարը նշել է, որ այն Հայաստանում ամենալավ պայմաններն է առաջարկում շահառուներին: Նա նաև կարևորել է նմանատիպ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով իրականացված աշխատանքներին, մասնավորապես բարձր է գնահատել ծրագրի ընդգրկուն աշխարհագրությունն ու հաջողված բիզնես պատմությունները:

Կարևորելով ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում Հայաստանի հետ կառուցողական երկխոսության շարունակականությունը՝ նա նաև նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները աննախադեպ փուլում են. Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է նախանշված նպատակակետին:

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծել է ծրագրի առանցքային գաղափարի եզակիությունը:

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի շահառու գործարարների ներկայացրած ապրանքատեսակներին:

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» քառամյա ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում