Այս պահի դրությամբ ունենք ընդհանուր առմամբ 278 միավոր հրազենի առգրավում. ՆԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման հետ կապված աշխատանքները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Պետք է փաստենք, որ ապօրինի շրջանառության մեջ բավական մեծ խմբաքանակի զենք-զինամթերք ունենք։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։

«Եթե գնահատենք 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները՝ պետք է նշեմ, որ, ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` ընդհանուր առմամբ մենք ունեցել ենք 1579 միավոր հրազենի առգրավում։ Եթե համադրենք՝ 152-ով կամ 10.7 տոկոսով ավելին է, քան 2023 թվականի արդյունքներն են։ 

Այս պահի դրությամբ ունենք ընդհանուր առմամբ 278 միավոր հրազենի առգրավում, որը եթե 2024 թվականի մինչև այս ժամանակահատվածն ենք գնահատում, 57.1 տոկոսով ավելի է, քանի որ անցած տարի 177 միավոր զենք է առգրավվել։

Մեր օրենսդրության մեջ կան պարգևատրական զենքի մասով կարգավորումներ. չկա որևէ ստանդարտ առկա օրենսդրության պայմաններում, որը թույլ կտա, օրինակ, բարձրաստիճան անձանց զենքի պարգևատրման մասով գտնել այն հիմք-հիմնավորումները, որոնք կհավաստիացնեն պետությանը, որ հուսալի պրոցեսի արդյունքում է զենքը պարգևատրման ճանապարհով հասել տվյալ անձի մոտ։ Այս պահի դրությամբ վերջնականացնում ենք օրենսդրական նախաձեռնությունը, որոշակի շտկումներ ունենք, որով խստացվելու են պարգևատրման ինստիտուտին վերաբերող կարգավորումները, որի արդյունքում այն անձինք, որոնք չեն բավարարի ստանդարտին, ըստ օրենսդրական կարգավորման, կսահմանվի ժամկետ, որի շրջանակներում նրանք պարտավորված կլինեն վերադարձնելու զենքը ՀՀ-ին»,- ասաց նախարարը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում