Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

ԱԱսպրամ Սարատիկյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Քննարկմանը մասնակցել էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։

Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքներում և հարակից այլ իրավական ակտերում նախաձեռնված փոփոխությունները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակում Արփինե Սարգսյանն ընդգծել է «Բնակչության պետական ռեգստրի մասին» օրենքի փոփոխությունների նախաձեռնությունը, որի նպատակը այն տեղեկատվության առաջնային և ճշմարիտ աղբյուր դարձնելն է, անձի տվյալների և իրավական ինքնության պաշտպանվածության բարձրացումն ու փոխգործելի շտեմարանների հետ հստակ ու կայուն կապ ապահովելը։

Ըստ նախարարի՝ բնակչության պետական ռեգիստրը պետք է ինքնին որոշակի ծառայությունների մատուցման աղբյուր լինի և լինի պետության ձեռքում հուսալի գործիք՝ տարբեր ոլորտային ռազմավարական մոտեցումներ որդեգրելու համար։

Արմեն Ղազարյանը, անդրադառնալով միգրացիայի կառավարման համակարգում թվային գործիքների ներդրմանը, նշել է, որ արդյունքում կլինեն բավարար քանակությամբ տվյալներ և վիճակագրություն, ինչը կնպաստի թիրախային քաղաքականության մշակմանը մասնավորապես միգրացիայի կառավարման ոլորտում։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ի դեմս նախագահ Վլադիմիր Վարդանյանի, բարձրաձայնել են նախագծերի տարբեր դրվագներում իրենց առաջարկները, որոնք բազմակողմ քննարկվել են, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Միգրացիոն գործընթացների արդիականացումը կնպաստի դրանք համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելու հանձնառությանը՝ միաժամանակ ծառայելով նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում առաջադրվելիք թիրախներին հասնելու գործընթացին։

Աշխատաժողովի կազմակերպման աշխատանքներին աջակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում