Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով Ադրբեջանում է

ՄՄերի Ներսիսյան

Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք գործնական քայլեր իրականացնելու և տարածաշրջանում համագործակցությանը նպաստելու հարցում»,- ասել է Կոբախիձեն: Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը կգործարկի իր ամբողջ ներուժը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ձեռք բերվի:

Միջազգային զարգացումները Մերի Ներսիսյանն է ներկայացնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում