Ինչ պետք է իմանալ ապրանքների թվային դրոշմավորման մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից իրականացվում է ապրանքների թվային դրոշմավորում՝ նույնականացման միջոցներով։ Թվային դրոշմավորումը DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա` ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից։

Ապրանքների թվային դրոշմավորում իրականացնելու համար ներմուծող կամ արտադրող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի (E-Mark) համակարգում, ստանա DataMatrix ծածկագիրը և այն փակցնի կամ տպագրի ապրանքի վրա՝ մինչ այդ ապրանքն օտարելը կամ վաճառելը։

Իսկ ծածկագիրն ապրանքի վերջնական սպառման ժամանակ սկանավորվում է վաճառքի կետի դրամարկղում, որից հետո համակարգին ուղարկվում է տեղեկացում՝ ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Սկանավորված ծածկագիրը նաև ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։

Եթե ապրանքը դրոշմավորված չէ դրոշմապիտակով, ապա ներմուծող կամ արտադրող ընկերությունը պարտավոր է դրոշմավորել ապրանքը թվային նույնականացման միջոցով, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանված է պատասխանատվություն։ Մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում։

Հսկիչ նշանով՝ նույնականացման միջոցով, պարտադիր դրոշմավորվում են փաթեթավորված խմելու ջուրը (ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0,  2201 10 190 0,  2201 10 900 0,  2201 90 000 0), ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ նյութերի հավելման, ալկոհոլային ապրանքները (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208) և ծխախոտային արտադրանքը (ԱՏԳ ԱԱ 2402)։

Թվային դրոշմապիտակով փորձնական ծրագրերի շրջանակում դրոշմավորվում են նաև մի շարք այլ ապրանքներ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում