Որսագողության փորձ՝ Արարատի մարզի պահպանվող տարածքում

ԼԼիլիթ Ասատրյան

Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել:

CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած, նկատել են ավտոմեքենայի, այնուհետև՝ ձեռքի լապտերների լույսեր: CWR գլխավոր ռենջեր Գևորգ Կարապետյանը մանրամասնում է. «Իրականացրինք հետախուզում՝ նախազգուշացնելով Խոսրովի անտառ պետական արգելոցի էկոպարեկային ծառայության աշխատակիցներին: Համատեղ ուժերով փակեցինք ճանապարհները՝ կանխելով նրանց փախուստը: Արդյունքում՝ խումբը բռնվեց»:

Էկոպարեկային ծառայությունը կազմել է պաշտոնական արձանագրություն: Առգրավվել է 2 միավոր հրազեն, որոնց փաստաթղթերը բացակայում էին: Ավելին՝ նշված անձինք կրակել են Հիմնադրամի պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել FPWC գույքը, որին կից գտնվում է նաև ՎԻՎԱ-ի կապի կայանը։

Հարկ է ընդգծել, որ նշված տարածքները գտնվում են հատուկ պահպանության ներքո՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և պետական կառույցների կողմից: Որսի իրականացումը խստիվ արգելված է:

Բարեբախտաբար, FPWC ռենջերները՝ Էկոպարեկային ծառայության պարեկների հետ համատեղ, ցուցաբերել են բարձր մասնագիտական զգոնություն՝ կանխելով հնարավոր որսագողության դեպքը: Հաշվի առնելով, որ դեպքը եզակի չէ և վերջերս Հիմնադրամի կողմից արձանագրվել է նմանատիպ միջադեպ Վայոց ձորի մարզում, կարելի է եզրակացնել, որ որսի և որսորդական տնտեսության վարման ոլորտի կարգավորմանն ուղղված գործողությունները, ամեն դեպքում, անբավարար են։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում բոլորին՝ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ: Շնորհակալ լինելով Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին արագ արձագանքի համար՝ լիահույս ենք, որ դեպքը կգտնվի պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում