Ուկրաինային աջակցության հարցում կարմիր գծեր չկան. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքում թիրախները խոցելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

«Ուկրաինային աջակցության հարցում կարմիր գծեր չկան»,- BBC-ի հետ հարցազրույցում ասել է Ժան-Նոել Բարոն:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա կարող է նշանակել, որ Ֆրանսիան զորքեր կուղարկի Ուկրաինա, դիվանագետը նշել է՝ Փարիզը «որևէ տարբերակ չի բացառում»:

«Կաջակցենք Ուկրաինային որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ, որովհետև Եվրոպայի անվտանգությունն էլ վտանգված է»,- մանրամասնել է պաշտոնյան:

Ժան-Նոել Բարոն նաև տեղեկացրել է, որ գործընկերներն աշխատում են Կիևը ՆԱՏՕ-ին մոտեցնելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում