Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

ԿԿարմեն Ղուկասյան

Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված իր նպատակներից բխող նշանակալի արդյունքներ՝ կապված համակարգը պրոֆեսիոնալ մասնագիտական ներուժով հագեցնելու, կադրային համալրման և առաջխաղացման արդար և միասնական սկզբունքներ արմատավորելու, Կառավարության աջակցությամբ քննիչների սոցիալական երաշխիքներն ավելացնելու, Քննչական կոմիտեում թիմային աշխատանքի սկզբունքներ ու մոտեցումներ ներդնելու հետ։ Նշել է նաև, որ համատեղ ուժերով հաջողվել է ապահովել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի սահուն կիրարկումը՝ խուսափելով աշխատանքային գործընթացի խաթարումներից ու լուրջ խնդիրներից, իսկ մասնավոր մեղադրանքով վարույթներ քննող դատավորների ինստիտուտի ներդրման շնորհիվ ստեղծվել են քննիչների ծանրաբեռնվածության էական նվազման նախադրյալներ։

Քյարամյանը կարևոր արդյունքներից է համարել նաև, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը և նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից և շահերից հանելու՝ ի սկզբանե նախանշված նպատակադրման իրագործումը, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որը մտել է տեխնոլոգիական հագեցման շրջափուլ և զարգացման նախանշված ծրագրերի հետագա իրականացման պարագայում էականորեն բարձրանալու են Կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների որակն ու արագության մակարդակը։

Արգիշտի Քյարամյանը նաև կարևորել է այս ընթացքում 2020 թ․ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով կատարված հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքներն ու արձանագրումներն ունենալու են պատմական նշանակություն, իսկ անձամբ իր համար լիարժեք անաչառ քննությամբ ընդհանուր պատկերի և խնդիրների վերհանումը եղել է բացարձակ առաջնահերթություն։

Արգիշտի Քյարամյանը հորդորել է գործընկերներին՝ նույն նախանձախնդրությամբ ու նվիրվածությամբ շարունակել ծառայել պետականությանը, կենսագործել կիսատ մնացած ծրագրերը և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի շարունակական զարգացմանը։

Խորհրդակցության մասնակիցները ծափերով են հրաժեշտ տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արգիշտի Քյարամյանն այսօր տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին։ 

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում