Բագրատաշենի մաքսային անցակետում բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք

ԱԱսպրամ Սարատիկյան

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխվող ապրանքների հայտնաբերման ուղղությամբ։

Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետում բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։

Այսպես, Վրաստանից ՀՀ ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ վերջինս մաքսային ծառայողներին հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի, սակայն մաքսային մարմնի ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգի ցուցումների համաձայն, մաքսային զննում իրականացնելու նպատակով ավտոմեքենան ուղղորդվել է խոր զննման անգար, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի ետնամասի նստատեղի վրա դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում առկա են եղել ոսկյա զարդեր։ Այնուհետև իրականացված անձի մաքսային զննման ընթացքում էլ քաղաքացու վերարկուի ծոցագրպաններից հայտնաբերվել է 4 պոլիեթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում ևս առկա են եղել ոսկյա զարդեր։ Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 16 գրամ։

Մեկ այլ դեպքով էլ «Բագրատաշեն» մաքսային անցման կետ ժամանած քաղաքացին մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք իր մոտ ունի հայտարարագրման ենթակա ապրանք, բացասական պատասխան է տվել, սակայն մաքսային զննման արդյունքում քաղաքացու պայուսակի միջից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։

Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում