ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ԱԱսպրամ Սարատիկյան

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն։

«Մասնավորապես,  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակում հետազոտվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թվականի ընթացքում ձեռնարկատիրոջ կողմից թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` կատարվել են համապատասխան հարկային հաշվարկներ, որի արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չի վճարվել շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի հարկ:

Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնակամ հարկային մարմին է ներկայացվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական ճշտված հաշվարկներ, որոնցում ներառվել է նախկինում թերհայտարարագրված շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառությունը: Արդյունքում առաջացել է բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50.301.618 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ մարվել է։

Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում՝ նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող են վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի  ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում