Ապագա քրեական ոստիկաններին ներկայացվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) փորձը

ՄՄարիա Գաբրիելյան

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և փորձի փոխանակման նպատակով քրեական ոստիկանները շփումներ են ունեցել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության, ԹՊԻՀ գրասենյակի գործընկերների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Թեմայի շրջանակներում ՀԴԲ կցորդ Ալեքս Տիցայը ներկայացրել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հիմնական գործառույթները և փորձը օպերատիվ տեղեկատվության մշակման, փոխանակման և օգտագործման շրջանակներում։

 

Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը որպես ուսումնական գործընթացում կարևոր բաղադրիչ՝ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

 

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նմանօրինակ նախաձեռնությունները կնպաստեն ԱՄՆ-Հայաստան իրավապահ մարմինների արդյունավետ կապի ապահովմանն ու համագործակցության ընդլայնմանը։

Ծավալվել է ակտիվ քննարկում ապագա քրեական ոստիկանների և ամերիկյան գործընկերների միջև։ Ընդգծվել է, որ նմանատիպ հանդիպումները միտված են քրեական ոստիկանների կարողությունների զարգացմանը. պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը։

 

Փորձի փոխանակմանը միտված նման միջոցառումները նպաստում են քրեական ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը և ձեռք բերված գիտելիքների տեղայնացմանը՝ զարգացնելով օպերատիվ և արագ արձագանքման հմտություններ:
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում