Ինչպես պետք է գրանցվեն անհատ տաքսի վարորդները և օգտվեն My TAX բջջային հավելվածից

ՆՆորայր Շողիկյան

Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ 

Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։

My TAX բջջային հավելվածն ունի պարզ  դիզայն և մատչելի է օգտագործման համար։ Պարզապես պետք է ներբեռնել հավելվածը, կատարել մի քանի պարզ  քայլ և պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնն ու այն տրամադրել հաճախորդին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով։ Հավելվածը հնարավորություն է տալիս նաև առցանց եղանակով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու և մեկ կոճակի հպումով, հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները հավելված կարող են մուտք գործել «Ես եմ» համակարգի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել  mID բջջային նույնականացման ծառայությունը։ Իսկ օտարերկրյա քաղաքացիների մուտքն իրականացվում է ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտնաբառով, որը կարող են ձեռք բերել առցանց՝ դիմում ներկայացնելով e-request.am համակարգի միջոցով, կամ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։

My TAX բջջային հավելվածից օգտվելու քայլերը կարող եք գտնել տեղեկատվական հոլովակում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում