ՄԻՊ-ն անդրադարձել է ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցին

ՔՔրիստինա Մկրտչյան

Մարդու իրավունքների պաշտպանը համաձայն չէ, որ ծառայողական լիազորությունները գերազանցող ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բազմաթիվ են ծառայողական քննություններ սկսելու և ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու օրինակները: Պաշտպանը նաև նկատել է, որ ծառայողական քննությունները բավարար չեն:

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է ունենալ քրեական պատասխանատվության մեխանիզմների կիրառում, եթե գոյություն ունի հանցակազմ:

«Այո, կարծում եմ, որ այս առումով խնդիր կա և շատ կարևոր է, որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ առկա է քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը, անձինք նաև քրեական պատասխանատվության ենթարկված լինեն»,- ասել է ՄԻՊ-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում