Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 4259 խախտում. մարզերում՝ 11732

ՄՄարո Թարվերդյան

Ապրիլի 22-29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 211, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 568 և 1675 այլ իրավախախտումներ։ 115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 109-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 63-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 97 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11732 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 162 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 579 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 2607, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 205, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 387, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66, արագության գերազանցման՝ 1467 և 3133 այլ իրավախախտումներ։ 436 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1244-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 623-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 43-ը՝ բեռնատարներ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 59 անձ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում