Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը որպես ՆԳՆ բարեփոխումների բաղադրիչ. Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը

ԳԳոհար Սարգսյան

Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը: Մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում կանանց ներգրավվածության գաղափարն իրականություն է դարձել միջազգային գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում։

Խոսելով ոստիկանության համակարգում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ու մարտահրավերների մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների համար հիմնարար է ներառականության սկզբունքը՝ հնարավորինս բաց լինել հասարակության համար ինչպես հանրային կարծիքն ու վերաբերմունքը չափորոշիչ ունենալու, այնպես էլ համակարգի կադրային բազան համալրելու, թարմացնելու առումով:

«Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, ավելին՝ աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:

Բացի այդ, հատկապես այնպիսի իրավիճակների դեպքում, ինչպիսին ընտանեկան բռնությունն է կամ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը, կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում։ Ներքին գործերի համակարգի որակական բարեփոխումը շարունակվում է, և համոզված եմ, որ մեր կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում։

Ներքին գործերի համակարգի որակական բարեփոխումը շարունակվում է, և համոզված եմ, որ մեր կին ծառայակիցները ոչ միայն շարունակելու են իրենց ծանրակշիռ ներդրումը բերել այդ գործին, այլև ավելի ու ավելի են ընդլայնելու իրենց ներգրավվածությունն ու ներկայացվածությոնը մեր աշխատանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով կարծատիպեր»,- նշել է ՆԳ նախարարը:

Համաժողովին ելույթ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթվլիշվիլին։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում