ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիներին աջակցող՝ ՄԱԿ-ի ծրագրերից մեկի ֆինանսավորումը

ԳԳոհար Սարգսյան

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալության լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Տեղեկություններ կան, որ գործակալության 12 անդամներ կարող են ներգրավված լինել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը: Ըստ պետքարտուղարության՝ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է տեղի ունեցածի հանգամանքները:

Ամերիկյան կողմը ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պատրաստակամությունը՝ արձագանքելու ներկայացված մեղադրանքներին: Փախստականներին աջակցության գործակալությունն էլ Իսրայելի ներկայացրած տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսել:

ՄԱԿ-ի գործակալության հետ աշխատանքները դադարեցնելու մասին են հայտարարել նաև Ֆինլանդիան, Ավստրալիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան: Իսրայելի արտգործնախարարը խոստացել է անել հնարավորը՝ թույլ չտալու կազմակերպությանը շարունակել Գազայի հատվածում գործունեությունը: ՀԱՄԱՍ-ը դատապարտել է իսրայելական կողմի մտադրությունը:

Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում