Ավազի ապօրինի արդյունահանում և վաճառք Սայաթ-Նովա գյուղում

ԱԱրսեն Մկրտչյան

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունները Սայաթ-Նովա գյուղի անմշակ հողատարածքներում ավազ ապօրինի արդյունահանելու և շուկայականից անհամեմատ ցածր գնով վաճառելու, այդ թվում՝ ընդերքը վնասելու և հարկային պարտավորություններից խուսափելու վերաբերյալ էին։

Մասիսի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության տնօրինությունը կամ իրավասու անձինք ընկերության հողատարածքում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով սեպտեմբերից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու եղանակով, օրական ապօրինի արդյունահանել և վաճառել են շուրջ 10-15 բեռնատար ավազ՝ ընդհանուր 5400 խմ։

Բացի դրանից՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված ընկերության տնօրինությունը կամ իրավասու անձինք հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում խեղաթյուրել են տվյալները՝ թաքցնելով վաճառված ավազի իրական ծավալներն ու արժեքը։ Նրանք հարկային հաշվետվություններում ներառել են իրական արժեքի 50 տոկոսից պակաս, սակայն փաստացի վաճառել են բարձր գնով՝ այդ կերպ խուսափելով խոշոր չափերով հարկային պարտավորությունների կատարումից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում