ՎՎարդուհի Հարությունյան

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Ադրբեջանը ռազմական ագրեսիա է կիրառել, որպեսզի ստիպի ժողովրդավարական հայկական Արցախի Հանրապետությանը հանձնվել բռնապետ Ալիևին՝ նշված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում:

«Ռուսաստանը հայտարարել է, որ դա Ադրբեջանի «ներքին գործն» է՝ չնայած ռուս խաղաղապահների ձևական մանդատին՝ պաշտպանելու Արցախի քաղաքացիական բնակչությանը և կանխելու 2020 թվականի հրադադարի հայտարարության նման խախտումները:

Սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանն ադրբեջանական Եվլախ քաղաքում հետևելու է Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև «վերաինտեգրման բանակցություններին»:

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտում է Ադրբեջանի անպատժելիությունը և կոչ անում համաշխարհային առաջնորդներին՝ միջոցներ ձեռնարկել ցեղասպանական հայատյացությամբ կառավարվող պետությունում Արցախի հայկական ինքնությունը ոչնչացումից պաշտպանելու համար»,- նշել են ինստիտուտում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում