ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն չպետք է մեղսակից լինի ԼՂ-ում էթնիկ զտումների փորձին. Իզաբել Սենտուշ

ԵՄ-ն չպետք է մեղսակից լինի ԼՂ-ում էթնիկ զտումների փորձին. Իզաբել Սենտուշ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սենտուշը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական լայնածավալ հարձակման համար մեղադրել է ԵՄ պաշտոնյաներին, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ։ Այս հայտարարությունը նա արել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:

«Մենք չենք կարող մոռանալ, որ այս ամենը մեծապես հետևանք է մեր գործած լուրջ սխալների, երբ եվրահանձնակատարը և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն այցելեցին Ադրբեջան՝ համաձայնագրեր ստորագրելու Ադրբեջանի հետ՝ ասելով, որ այդ երկիրը հուսալի ու վստահելի գործընկեր է», - նշել է Սենտուշը։

ԵԽ պորտուգալացի պատգամավորի խոսքով՝ չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել տարիների ընթացքում, 2020 թ․-ին և հիմա՝ այս նոր իրավիճակով, «որը մենք ինքներս ենք ստեղծել»։ Սենտուշը Բաքվի լայնածավալ հարձակումը բնութագրեց որպես «վրեժխնդրություն»։

Իրավիճակի լուծման համար Իզաբել Սենտուշն առաջարկել է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված չլինի հեռանալ։

«Մենք չենք կարող մեղսակից լինել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների այս փորձին, մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին։ Մենք կարող ենք մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ գտնվող մարդկանց Լաչինի միջանցքով, ինչն չենք կարողացել անել։ Մենք պետք է ուժեղացնենք տեղում մեր քաղաքացիական առաքելությունը», - նշեց նա՝ կասկածի տակ դնելով ՌԴ խաղաղապահների դերը։

«Գրեթե 24 ժամ է անցել, գործելու ժամանակն է», - եզրափակել է պատգամավորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում