ՄՄարիամ Մխիթարյան

Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայով և պատրաստ եմ այցելելու տարածաշրջան. Դունյա Միյատովիչ

Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայով և պատրաստ եմ այցելելու տարածաշրջան. Դունյա Միյատովիչ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։

«Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով, որ հերթական անգամ վտանգվում է նրանց անվտանգությունը, ոտնահարվում մարդու իրավունքները՝ խորացնելով տառապանքը»,- ասել է Մարդու իրավունքների հանձնակատարը։

Միյատովիչը ընդգծել է, որ պետք է վերջ տալ տարածաշրջանում ռազմական գործողություններին՝ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանների անարգել մուտքը:

 «Պետք է շտապ վերականգնվեն հաշտեցման հնարավորությունն ու երկխոսությունը,  երաշխավորվի տուժած բնակչության իրավունքների լիարժեք հարգանքը՝ կայուն խաղաղություն ապահովելու համար»,- նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և հաստատել, որ պատրաստ է մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում