ՄՄարիամ Մխիթարյան

ԼՂ հայ բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի ներքին խնդիրն է. Հաջիև

ԼՂ հայ բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի ներքին խնդիրն է. Հաջիև

Բաքուն երաշխիքներ է ստացել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերը կզինաթափվեն, ամբողջ ծանր տեխնիկան և զինամթերքը կփոխանցվի Ադրբեջանին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համաձայնեցված: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագետների և լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրումն Ադրբեջանի ներքին խնդիրն է՝ ընդգծելով, որ ինտեգրման ծրագիրն արդեն պատրաստ է: Հաջիևի խոսքով՝ վերաինտեգրման վերաբերյալ հարցերն առավել մանրամասն կքննարկվեն սեպտեմբերի 21-ին՝ Եվլախում նախատեսված հանդիպմանը:

Ալիևի օգնականն անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին, շեշտել՝ Բաքուն, ընդհանուր առմամբ, պատրաստ է պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ նա հայկական կողմին մեղադրել է Ադրբեջանի դեմ ամիսներ շարունակ հիբրիդային պատերազմ մղելու, նրա տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար:

Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է նաև սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սպասվող քննարկմանը՝ շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմների կիրառման կարիք չկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում