ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Սեպտեմբերի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան 3-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 24-25-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վրկ, 23-25-ին՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում