ԼԼուսինե Մուրադյան

Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը ԼՂ հայերի հետ. Հանկը Բռաունս Սլոթ

Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը ԼՂ հայերի հետ. Հանկը Բռաունս Սլոթ

Նիդերլանդների արտգործնախարար Հանկը Բռաունս Սլոթը գրառում է անում X սոցիալական հարթակում.

«Ծայրահեղ տագնապալի տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումների մասին։ Այս ամենից խաղաղ բնակչությունն ավելի շատ կտուժի։

Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։ Նիդերլանդները ուշադիր հետևում է իրավիճակին։

Մենք ԵՄ անդամ գործընկեր երկրների հետ քննարկում ենք հետագա էսկալացիան կանխելու տարբերակները»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում