Տեղեկատվություն ստանալու համար ամենաբաց և ամենափակ կառույցները

Տեղեկատվություն ստանալու համար ամենաբաց և ամենափակ կառույցները

Արդեն 12-րդ տարին անընդմեջ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» նշում է տեղեկատվության ազատության միջազգային օրը: «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը յուրովի հաշվետվություն է, թե որքան բաց ու թափանցիկ են աշխատել պետական մարմինները, և ո՞ր լրատվամիջոցներն են ակտիվ լուսաբանել տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները:

Ամենաբաց գերատեսչությունը, որն այս տարի լավագույն կերպով կիրառել է տեղեկատվության ազատության մասին օրենքը, Արմավիրի մարզպետարանն է: «Ոսկե բանալի» մրցանակի արժանացավ Տարածքային կառավարման նախարարությունը, իրավապաշտպան Կարեն Մեժլումյանն էլ  համարվեց տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար տարվա ամենահամառ ու հետևողական պայքարող իրավաբանը:

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայքի կոչմանն այս տարի արժանացավ police.am-ը: Լրատվամջոցների ներկայացուցիչներից «Ոսկե բանալու» արժանացան Հայաստանի հանրային ռադիոն և yerkir.am կայքը:

Իսկ «Ժանգոտ կողպեքն» այս տարի տուն տարան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու Կադաստրի պետական կոմիտեն՝ որպես փակ աշխատանքի խորհրդանիշ:

Միջոցառմանը ներկա կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց թե' լավ, թե' վատ գնահատականների համար` խոստանալով, որ հայտնաբերված բացերը հաջորդ տարվա ընթացքում կլրացվեն:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում