ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված, արտահերթ նիստ է հրավիրել, որին մասնակցել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ ԱԳՆ-ում հանդիպում է տեղի ունեցել և ներկայացվել է ընդհանուր իրավիճակը։
Փոխնախարարի խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է աշխատանքները բոլոր ուղղություններով և բոլոր դեսպանությունների ներգրավմամբ՝ նաև առանձին հանդիպումների ձևաչափով:










