ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում անկարգություններ են սպասվում. Վրաստանի ՊԱԾ

Վրաստանում անկարգություններ են սպասվում. Վրաստանի ՊԱԾ

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արտասահմանյան երկրների ֆինանսական աջակցությամբ ծրագրվող անկարգությունների մասին՝ իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու նպատակով:

Պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ անկարգությունների պատվիրատուներն են Գեորգի Լորթկիպանիձեն (ՆԳՆ ղեկավարի տեղակալ Սաակաշվիլու օրոք), նախկին նախագահի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը և Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։

Ըստ աղբյուրի՝ ակցիաները նախատեսված են այն պահին, երբ հայտնի կդառնա՝ արդյոք Վրաստանը կստանա՞ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում